Պայթել է «ԳԱԶել»-ի գազի բալոնը
Ախուրյանի ոստիկանության բաժնից Հայաստանի փրկարար ծառայությունը նախօրեին` ժամը 23.25-ին, տեղեկություն է ստացել, որ Բայանդուր գյուղում գազալիցքավորում կատարելուց հետո, «ԳԱԶել» մակնիշի 20 00 Լ համարանիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
Պատահարի հետեւանքով զոհվել է 60-ամյա Սիսակ Բաղդասարյանը, իսկ 34-ամյա Հենրիկ Բաղդասարյանը տեղափոխվել է Գյումրիի Գյուլպենկյանի անվան հիվանդանոց:
«Ըստ բժիշկների` Հ. Բաղդասարյանի վիճակը գնահատվում է խիստ ծանր»,- տեղեկացնում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել