HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նոր լուսանկարներ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն հարստացել է Հայոց ցեղասպանությանն առնչվող բնօրինակ լուսանկարների նոր հայտնաբերված օրինակներով: Դրանք արտացոլում են Վանի, Երզնկայի (այժմ Երզինքան) և Խնուսի շրջանում իրականացված սարսափելի ջարդերի տեսարաններն ու հետքերը: Այս լուսանկարները զետեղված են եղել Հայոց ցեղասպանությունը վերապրածի ձեռագիր հուշագրության մեջ: Լուսանկարների հակառակ կողմում առկա են ականատեսի վկայությամբ արված բացատրագիր տեքսեր: Լուսանկարներում պատկերված զոհերի մարմինների դիրքը և ձյունը ցույց են տալիս, որ լուսանկարներն արվել են 1915-1916 թթ., երբ ռուսական զորքերն առաջխաղացում ունեին 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, և որոշ ռուս ռազմական լուսանկարիչներ և հայ թղթակիցներ լուսանկարեցին այդ տեսարանները: բոլոր լուսանկարները` www.genocide-museum.am/arm/01.07.2010.php ինտերնետային հասցեում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter