Հայկական ողբերգություն եվրոպական համեմունքով
Ստորեւ ներկայացվող մամուլի հաղորդագրությունից կարելի է ենթադրել, որ Եվրոպայի հայկական կազմակերպությունները միմյանց դեմ պայքարում նոր հանգրվանի են հասել: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
Ճշտում եւ զգուշացում
«Ապրիլի 29-ին, Եվրոպաի Հայերի Համագումարի (ԵՀՀ-AAE)մամլո գրասենյակը, հայաստանյան լրատվամիջոցներինուղղված իր պարզաբանմամբ հստակեցրեց, որ «Եվրոպայիհայկական միությունների ֆորում»-ի նախագահի անունովհանդես եկող պրն Աշոտ Գրիգորյանն ընդհանրապես կապ չունիԵվրոպայի տարբեր երկրներում աշխատող Եվրոպայի ՀայերիՀամագումարի հետ:
Ուստի, լրատվամիջոցներին կրկին խնդրում ենք,հասարակությանը շփոթության չմատնել, եւ ԵՀՀ-AAE-ի գերբը(լոգոն) չօգտագործել պրն Գրիգորյանի կատարածհայտարարություններին անդրադառնալիս, ինչպես կատարվեց2010 թ. հունիսի 29-ին:
ԵՀՀ-ը, ընդհանրապես, չի մասնակցել, եւ այսուհետ էլ չիմասնակցելու քաղաքական-շահադիտական հարցերի:
Եվրոպայի Հայերի Համագումարը (ԵՀՀ) դատապարտում էՀայաստանի անվտանգությունը, ժողովրդական համակարգիամրագրումը, երկրում կարգ ու կանոն եւ օրենքի իշխանությանհաստատումը, Արցախյան հիմնահարցի արդար եւարժանապատիվ լուծումը, որպես միջոց ծառայեցնելը`հատվածական նպատակներ հետապնդելու համար:
Մեկ անգամ ևս ճշտում ենք կատարում շփոթությանը վերջ տալուհամար և ցանկանում հստակեցնել, որ Եվրոպայի բազմաթիվերկրներում աշխատող Եվրոպայի Հայերի Համագումարը (ԵՀՀ-AAE), ընդհանրապես, ծանոթ չէ «Եվրոպայի հայկականմիությունների ֆորում» անունով հանդես եկող կառույցիգոյությանը Եվրոպայում կամ այդ կառույցին մաս կազմողնույնիսկ մեկ միության գոյության մասին:
Եվրոպաի Հայերի Համագումարի մամլո գրասենյակ, 30 հունիս2010 թ.»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել