HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 44 մլն, ԼՂՀ-ին` 10 մլն դոլար օգնություն

2011 թ. համար ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին Գործառնությունների և Առնչվող Ծրագրերի ենթահանձնաժողովը հաստատել է Հայաստանին եւ Ղարաբաղին հատկացվելիք օգնության չափը: Ըստ այդմ` Հայաստանին նախատեսվում է հատկացնել 44 միլիոն դոլար օգնություն, Ղարաբաղին` 10 միլիոն: Ամերիկայի Հայկական համագումարը տեղեկացնում է, որ ենթահանձնաժողովը 10 տոկոսով ավելացրել է Վարչակազմի առաջարկած գումարը, որը կազմում էր 40 միլիոն, եւ անցյալ տարվա համեմատ` 2 միլիոնով ավելացրել է Ղարաբաղին հատկացվելիք գումարի չափը: Ի պատասխան Ադրբեջանի` վերջերս իրականացված հարձակմանը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, ինչը հանգեցրեց 4 հայ զինվորների մահվան, ենթահանձնաժողովը շեշտել է Կոնգրեսի հետ Վարչակազմի խորհրդակցության կարևորությունը, եթե Վարչակազմը որոշի ի կատար ածել 907 ուղղման պայմանական հրաժարումը: Համագումարը լուրջ մտահոգություններ է հայտնել Ադրբեջանի` չդադարող պատերազմի սպեկուլիացիաների մասին և խիստ կոչ է արել ենթահանձնաժողովին լիովին վերականգնելու 907 ուղղումը և ողջունել է կոչերը` ուղղված մեծ սերտիֆիկացման պահանջներին: Ենթահանձնաժողովի այսօրվա գործողությունը Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ասիմետրիկ ռազմական օգնության վերաբերյալ նույնպես տարբերվեց Վարչակազմի պահանջից` ապահովելով հավասարություն երկու երկրների միջեւ  3,5 մլն դոլար արտաքին ռազմական ֆինանսավորման (պարբերական) եւ 450,000 դոլար` միջազգային ռազմական կրթության եւ վերապատրաստման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter