HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Կանցնի Ադրբեջանի՞ն «ՀՀ-ին ռուսական գազ մատակարարող մայր գազատարի` Վրաստանի տարածքով անցնող հատվածը կարող է հանվել սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցուցակից: Դրա ռազմավարական օբյեկտ լինելու մասին պնդումները հնացած են»: Երեկ նման հայտարարություն է արել Վրաստանի իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Լաշա Տորդիանը` ավելացնելով, թե գազատարի սեփականաշնորհումը չի հակասում Վրաստանի շահերին: Սեփականաշնորհման դեպքում գազատարի ամենահավանական գնորդն է համարվում Ադրբեջանը: Բանն այն է, որ 2008 թվականի դեկտեմբերին Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված միջկառավարական համաձայնագրով Վրաստանի գրեթե ամբողջ գազաբաշխիչ ցանցը (բացառությամբ Թբիլիսիի, որը պատկանում է Ղազախական մի ընկերության) 5 տարի ժամկետով հանձնվել է Ադրբեջանի նավթային պետական ընկերության կոնցենսիոն կառավարմանը: Իսկ եթե ԱՆՊ-ն գնի նաեւ վերոնշյալ հատվածը, ապա Հայաստան մտնող գազը կանցնի Ադրբեջանցիների վերահսկողության տակ: Այս մտահոգիչ փաստի առնչությամբ «Հայռուսգազարդից» թերթին հայտնեցին, թե դա Վրաստանի որոշելու խնդիրն է: Ուղղափառության վեհաժողովը երեկ հայանպաստ բանաձեւ ընդունեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ երեւանյան նիստը երեկ բուռն քննարկումներից հետո ընդունեց հայկական պատվիրակության հեղինակած բանաձեւը ԼՂՀ-ի եւ հայկական հուշարձանների ոչնչացումը դատապարտելու վերաբերյալ, ընդ որում սկզբնական տարբերակը քննարկումների արդյունքում մի փոքր փոփոխվեց, բայց բանաձեւը լրագրողներին ներկայացնող Զատուլինի կարծիքով` ավելի հայանպաստ դարձավ. «Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմամշակութային հուշարձանների տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թվականին ընդունած համաշխարհային մշակութային արժեքների պահպանման կոնվենցիայի վրա, հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմների, հակամարտությունների եւ քաղաքական կրքերի թեժացման պատճառով Կովկասում եւ հարակից շրջաններում դարերով հայերի ստեղծած պատմամշակութային հուշարձանների եւ այլ սրբողների վտանգմանը, որտեղ էլ նրանք տեղակայված լինեն»,- ասված է բանաձեւում: Նաև Սերժը Որոշ տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային դատարան ուղարկած հայցը բավական ոգևորել է Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին: Ի վերջո դրանով  փակվում է Քոչարյանի վերադարձի թեման, բացի դա, ներիշխանական հազար ու մի հարցեր ու «բազարներ» կան: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը ոգևորվելու  առանձնակի առիթ չունեն: Հաագա ուղարկված մի քանի հարյուր էջանոց  հայցում նշվել են հայաստանյան մի շարք պաշտոնյանների անունները, և դրանցում իր «պատվավոր» տեղն է զբաղեցնում Սերժ Սարգսյանը: Մասնավորապես, հայցադիմում ներառված է նաև նրա պաշտոնավարման մեկ տարին, որի ընթացքում դատարանների միջոցով է հաշվեհարդար իրականացվել ընդդիմադիրների նկատմամբ ու կոծկվել է մարտի 1-ի հանցագործությունը: Ադրբեջանը գոհ է «Ադրբեջանը գոհ է համանախագահող  երկրների ղեկավարների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունից»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով վարչության ղեկավար Ալի Հաասանովը: «Այդ հայտարարությունը լիովին գոհացնում է ադրբեջանական կողմին: Դրանում բոլոր 3 երկրները ըդնունում են Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթման փաստը, նաեւ նշում այդ հողերը ազատելու մասին»,- ասել է Հասանովը: ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ խնդիրներ կան «Էներգետիկ հարցերը գերակա են: Ես դրանք կորակեի որպես լուրջ խնդիրներ: Խաղադրույքները բարձր են: Դրանք շատ կարեւոր են Ադրբեջանի համար, եւ կարեւոր` մեզ համար: Դրանք լուրջ հարցեր են: Ես չէի ասի` լուրջ տարածություններ, պարզապես լուրջ խնդիրներ, որոնք պետք է քննարկել»,- ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունների ապացույց չէ նախագահ Բարաք Օբամայի նամակը` ուղղված Իլհամ Ալիեւին: Հանգստյան տունը գնել, հիմա էլ ճոպանուղի է կառուցում Թերթի տեղեկություններով` արդեն 2-3 ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզում, Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի վրա գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանը երբեւէ պատկանող հանգստյան տան տարածքում մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարվում: Կառուցվում է ճոպանուղի, որի համարհամապատասխան հենասյուներն արդեն տեղադրված են: Թերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի հանգստյան տունը գնել է պատգամավոր Լեւոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյով»: «Օրինաց երկիրը»  ակտիվորեն կմասնակցի Ըստ Արթուր Բաղդասարյանի, «ՕԵԿ-ն այլ քաղաքական կառույցների պես  ակտիվորեն մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Արտահերթ ընտրությունների քաղաքական և իրավական հիմքեր գոյություն չունեն մեր հասարակության մեջ: Ես գտնում եմ, որ ընտրությունները  տեղի կունենան ժամանակին, և վստահ եմ, որ ՕԵԿ-ը կունենա իր ծանրակշիռ տեղն ապագա խորհրդարանում: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ես քանիցս հայտարարել եմ, որ մենք վերջին ընտրություններից հետո քաղաքական դաշինք ենք կնքել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ  և հավատարիմ ենք լինելու մեր ստորագրած հուշագրի դրույթներին: Առաջիկա նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը սեփական թեկնածուով հանդես չի գա, մենք կպաշտպանենք գործող նախագահի թեկնածությունը նրա առաջադրվելու դեպքում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter