HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմաթիվ հրդեհներ` մեկ օրում

Հունիսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ որոշ մարզերի խոտածածկ տարածքներւմ բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Րաֆֆու փողոցում գտնվող «Մարս» գործարանին հարակից տարածքում այրվել է 2000 քմ. մակերեսով խոտ, Հրազդանի կիրճում գտնվող «Դար 21» հեռուստաընկերությանը  հարակից տարածքում` 150 քմ., Սարի թաղի 5-րդ փողոցում գտնվող նախկին «Սուր վարակիչ» հիվանդանոցին հարակից տարածքում` 400 քմ., Արտաշիսյան եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում` 800 քմ., Անտառային փողոցում գտնվող Ամերիկյան համալսարանին հարակից տարածքում` 1.5 հա:
Արագածի փողոցի 95-րդ տանը հարակից տարածքում` 3000 քմ., Հրազդանի կիրճի` թիվ 3 մանկական հիվանդանոցին հարակից տարածքներում` 2 հա եւ 800 (դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ), Շահումյանի 16-րդ փողոցի վերջնամասում` 3500 քմ., Ծարավ Աղբյուրի 59 հասցեին հարակից տարածքում` 600 քմ., Արցախի 75 հասցեում գտնվող «Մաքուր երկաթ» գործարանին հարակից տարածքում` 600 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:
Հրդեհներ են բռնկվել նաեւ` Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին փողոցի թիվ 1 տանը հարակից տարածքում (3000 քմ. խոտածածկ տարածք), Արմավիրի մարզի` Մուսալեռ գյուղի գերեզմանոցին հարակից տարածքում (3000 քմ. խոտածածկ տարածք), Արմավիր քաղաքի երկաթուղային կայարանին հարակից տարածքում (3000 քմ. խոտածածկ տարածք), Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից տարածքում (1 հա ցորենի արտ), Արագածոտնի մարզի` Մաստարա գյուղում (70 հակ խոտ) եւ Աշտարակի քաղաքային զբոսայգում (200 քմ. խոտածածկ տարածք):
Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter