HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները դարձյալ կրակում են

Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Աշաղը Աբդուռահմանլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Քարվենդ, Աշաղը Վեյսալի, Մարզիլի, Շխլար, Սեյսուլան, Լեւոնարխ, Յարմջա, Ջրաբերդ եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter