Ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 30,7 մլրդ դրամով
2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել և շարունակում է գերակատարումներով. 2010թ.-ի առաջին կիսամյակի հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 285,2 մլրդ դրամ` առանց սոցիալական ապահովագրության վճարների կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 30,7 մլրդ դրամով:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հունիս ամիսներին հավաքագրվել է մոտ 53 մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ.-ի առաջին կիսամյակի համեմատ` ավելի քան 4,7մլրդ դրամով ավելի գումար` առանց սոցիալական ապահովագրության վճարների:
Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի և 2009-ի առաջին կիսամյակի, այնպես էլ այս տարվա հունվար-հունիս ամիսների ծրագրային ցուցանիշների նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի առաջին կիսամյակում հավաքագրվել է մոտ 54,7 մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է մոտ 5,6 մլրդ դրամով:
2010-ի առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրված սոցվճարներն ավելի քան 6,8 մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ շուրջ 5,8 մլրդ-ով էլ` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել