HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ-ը տրամադրվա՞ծ է ազատագրված տարածքների վերադարձմանը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը, վերլուծելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարության շուրջ արձագանքներն, եկել է այն եզրահանգմանը, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Թուրքիայի ակտիվ աշխատանքների շնորհիվ կայացել է որոշում` Արցախի ազատագրված տարածքների շուտափույթ հանձման վերաբերյալ: Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի` երկու շրջանների վերադարձը սկսվելու է մոտակա ժամանակներում, որին հաջորդելու է երեք շրջանների արագ հանձնումը և հինգ տարի հետո վերջին երկու շրջանների հանձնումը, որից հետո որոշվելու է Արցախի կարգավիճակը: Հայկական ԱԳՆ-ը հիմնականում կատարում է հայտարարություններ Արցախի կարգավիճակը ռեֆերենդումով որոշելու պայմանավորվածության շուրջ` չնշելով  ազատագրված տարածքների վերադարձի հետ կապված իր պահանջների մասին: Ելնելով ԱԳ նախարար Է. Նալբանդյանի ԱՄՆ-ի Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության շուրջ դրական արձագանքից` նորից գալիս ենք այն եզրակացությանը, որ ՀՀ ԱԳՆ-ը տրամադրված է ազատագրված տարածքների վերադարձմանն` Արցախի անկախության շուրջ միջազգային ուժերի երաշխիքների ապահովման պայմաններում: ԵՀՄՖ-ի նախագահությունը խիստ կասկած է հայտնում այդպիսի երաշխիքի ռեալ գոյության շուրջ` հատկապես վերլուծելով նույն այդ ուժերի մասնակցությամբ «հայ-թուրքական արձանագրություններ»-ի տապալման գործընթացը: Հատկանշական է այն փաստը, որ «հայ-թուրքական արձանագրություններ»-ի գործընթացի արդյունքում Արցախի շուրջ իրավիճակն առավել լարվեց, և գրանցվեցին Ադրբեջանի հետ ռազմական բախման երկու միջադեպեր: Մոտակա օրերին Հարավային Կովկաս ժամանող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի այցն ունի մի շարք կարևոր նպատակներ: Կարևորագույն նպատակը  Հարավային Կովկասի երկրներին Իրանի շուրջ ԱՄՆ-ի քաղաքականության խիստ կոշտացմանը նախապատրաստելն է, որի համար նրան անհրաժեշտ է լուծել երկու գերխնդիր - արդյունքի բերել արցախյան խնդրի լուծման վերջին տարբերակը (երեք նախագահների հայտարարությանը համապատասխան) - ռեանիմացիայի ենթարկել «հայ-թուրքական արձանագրություններ»-ը ԵՀՄՖ-ի նախագահությունը հորդորում է ՀՀ ԱԳՆ-ին այս երկու հարցերում ցուցաբերել կոշտ դիրքորոշում` պատճառաբանելով, որ անհնարին է. ա. արցախյան խնդրի քննարկումները շարունակել առանց Արցախի մասնակցության, բ. արձանագրությունների շուրջ աշխատանքները շարունակել առանց սրբագրման, քանի որ այնտեղ տեղ գտած նախապայմաններին դեմ է ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը (խոսքն առաջին հերթին Թուրքիայի կողմից որդեգրած Հայոց ցեղասպանության շուրջ քաղաքականության մասին է): ԵՀՄՖ-ը, որը վերջին տարվա ընթացքում լարել է իր ողջ ուժերը և ցեղասպանության շուրջ աշխատանքներին զուգահեռ լայն գործունեություն է ծավալել Արցախին տնտեսական և քաղաքական ոլորտներում սատարելու գործում, ակնկալում է ԱԳՆ-ի և Սփյուռքի նախարարությունների հետ արդյունավետ աշխատանքների զարգացման գործընթաց` նշելով նաև, որ այդ գործընթացը հնարավոր է միայն ԱԳՆ-ի կողմից աշխատանքների կոնստրուկտիվ վարման պայմաններում: Մի բան, որը մինչ այսօր բացարձակ բացակայում է: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter