HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցանկանում էին 19-ամյա Արմինեին սեռական շահագործման փոխադրել

Հունիսի 30-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քննչական գլխավոր վարչությունների ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս ժամը 22.40-ի սահմաններում, Երևանյան լճի ձախ ափից բերման են ենթարկել Ծովիկ Ա.-ին, Մարիամ Ս.-ին, Վահան Ա.-ին և Էդգար Ա.-ին, որոնք նախնական համաձայնությամբ` խաբեությամբ, վիճակի խոցելիությունն օգտագործելով, բռնություն գործադրելու սպառնալիքով հավաքագրել և պատրաստվում էին Արաբական Միացյալ Էմիրություններ`  1963 թ. ծնված Նելլի Ներսիսյանի մոտ սեռական շահագործման փոխադրել Լոռու մարզի բնակչուհի, 1991 թ. ծնված Արմինե Հ.-ին: Վերոգրյալի կապակցությամբ Արմինե Հ.-ից հաղորդում է ընդունվել: Նելլի Ներսիսյանը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով: Ծովիկ Ա.-ն և Մարիամ Ս.-ն ձերբակալված են, մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել: Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter