HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն` Արտաշատում

ՀՀ կառավարությունն այսօր թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված այդ ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 5-ը։ կազմակերպելու նպատակով հիշյալ ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիա, կատարել մոտ 5 մլն ԱՄՆ դոլար ներդրում` Արտաշատ քաղաքում կառուցելով շենքեր և շինություններ։ Մինչև տարեվերջ կկատարվի ևս 22 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում` դրա ընդհանուր թիվը հասցնելով 27 մլն դոլարի։ Արդյունքում ակնկալվում է ստեղծել մինչև 220, հետագայում` ևս նույնքան աշխատատեղ։ Կառավարության այս որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը, մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter