HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային քննարկում` ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ

Հուլիսի 2-ին՝ ժամը 13:00-ին, Կապանի քաղաքապետարանում, տեղի կունենա Հայաստանում ուրանի ծրագրի իրականացմանը նվիրված հանրային քննարկում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնել են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ էներգետիկայի եւ բնական նախարարության, Սյունիքի մարզային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ  Հայաստանում ուրանային ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում տեղի են ունենում ուրանի պաշարների հետախուզման աշխատանքներ: Տեղի հասարակայնությունը դեմ է այս ծրագրի իրականացմանը եւ ստորագրահավաք է սկսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter