«Քոչարյանը կանգնելու է դատարանի առաջ»
Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ-ի` Հաագայի միջազգային քրեական դատարան ուղարկած հայցն անվանեց մի դիմում, որը ստորագրված է հայ ժողովրդի կողմից. «Որևէ մեկը թող կասկած չունենա, որ ժամանակավորապես ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը կանգնելու է դատարանի առաջ և պատասխան է տալու հայ ժողովրդի և մարդկության առաջ կատարած իր հանցագործությունների համար»:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցից Դ. Շահնազարյանը հիասթափված է, քանի որ այնտեղ Հայաստանը համարվում է կիսավտորիտար երկիր, մինչդեռ իր կարծիքով`այն ամբողջությամբ ավտորիտար է: ՀԱԿ ներկայացուցիչը հիասթափված է նաև, որ այդ զեկույցում խոսք չկա քաղբանտարկյալների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել