HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» խմբակցության առաջարկությունները

«Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի վերաբերյալ Այսօր «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկություններ է ներկայացրել «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ: Սրտորեւ ներկայացնում ենք վերոնշյալ առաջարկությունները: 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի - առաջին հոդվածի առաջին մասում «լեզուն գրական հայերենն է» արտահայտությունից հետո «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» արտահայտությունը փոխարինել վերջակետով: - երկրորդ մասը ձեւակերպել նոր խմբագրությամբ` «երկրորդ պարբերությունը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության տարածքում հայերենի հենքի վրա նաեւ օտար լեզուներով նախամասնագիտական, մասնագիտական ուսումնական հաստատություն կարող է հիմնվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»: - երրորդ մասը հանել ամբողջությամբ: 2. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանել «այլընտրանքային», «փորձարարական» եւ «հեղինակային» ծրագրերի հասկացությունները` օրենքում լրացում կատարելու միջոցով: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի երկրորդ հոդվածով լրացվող 6.1 մասի «այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ (կամ)» արտահայտությունը կամ լրացվող մասն ամբողջությամբ վերաձեւակերպել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter