HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Ես ի՞նչ անեմ»,- հարցնում է Մարդու իրավունքների պաշտպանը

«Հետք»-ը Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հարցեր ուղղեց Վահան Խալաֆյանի, ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի գործերի վերաբերյալ: Վահան Խալաֆյանի գործը մտել է դատարան: «Մենք անելու բան չունեինք, որովհետև հայտարարություն եղավ` նախաքաննություն է, հիմա դատական պրոցես է: Մենք այդտեղ անելու բան կունենայինք, եթե համապատասխան մարմինները չարձագանքեին դրան և չփորձեին ինչ-որ բան անել»,- ասաց Արմեն Հարությունյանը:

ՄԻ պաշտպանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա հավատո՞ւմ է Խալաֆյանի ինքնասպանության վարկածին. «Դատարանը պետք է ասի: Մարդու իրավունքների պաշտպանը հո գուշակ չէ, որ կարողանա ասել և նախաքննության տեղը պատասխանել»: Ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի գործից մարդու իրավունքների պաշտպանը այդքան էլ տեղյակ չէր. «Պաշտպանն ի՞նչ անի, մենք մի դատապարտյալ չենք տեսել, որ ասի, թե անմեղ չի: Ամեն դեպքում, ոչ մի պարագայում ինքնասպանությունը ելք չէ»: Հիշեցնեք, որ Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը երկու անգամ քրեակատարողական տարբեր հիմնարկներից դիմել են փախուստի: Ազատության մեջ գտնվելով` նրանք ոչ մի հանցագործություն չեն գործել, թեեւ կորցնելու ոչինչ չունեին: Վերջիններս հայտարարել են, որ փախուստը յուրօրինակ ակցիա էր, որով փորձել են հասարակության եւ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել իրենց դեմ հարուցված քրեական գործերի վրա: Այժմ Սողոմոն Քոչարյանը շուրջ 40 օր է` հացադուլի մեջ է, իսկ Մհեր Ենոքյանը հայտարարել է, որ բանտախցում փորձել են իրեն սպանել: Մինչ այդ Ենոքյանը փորձել էր ինքնասպանություն գործել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter