Բողոքարկման 2 դեպքերն էլ չեն բավարարվել
2010թ. առաջին կիսամյակում կայացել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման 502 մրցույթ, որոնց մասնակցել է 1826 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում գրանցվել է քաղաքացիների կողմից թափուր պաշտոններ զբաղեցնելու համար կայացած մրցույթների` իրենց մասով արդյունքների բողաքարկման 2 դեպք, որոնք ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից չեն բավարարվել:
Առայժմ բողոքարկան դեպք չի արձանագրվել քաղաքացիական ծառայողների ատեստավորումների հետ կապված: 2004-2010թթ. ընդհանուր առմամբ ստացվել է մրցույթների և ատեստավորումների արդյունքների վիճարկմանն ուղղված 66 դիմում-բողոք:
Դրանցից 27-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից բավարարվել են, 39-ը` չեն բավարարվել: Բողոքարկման 11 դեպք պայմանավորված է եղել մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անդամների ներկայացրած դիմումների հետ, որոնցից 8-ը` հանձնաժողովներում ՀՀ ՔԾԽ ներկայացուցիչների կողմից:
ՀՀ քաղաքացիական ծառության խորհրդի մամուլի քարտուղար
Գոռ Աբրահամյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել