HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի նախագահն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Բրադկեին և Պոպովին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) և Իգոր Պոպովին (ՌԴ): Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, վերջին զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ամենամեծ խոչընդոտն են հակամարտության կարգավորման համար: Այս կապակցությամբ նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը համապատասխան գնահատական չի տվել Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին, ինչն էլ ավելի է կոշտացնում Ադրբեջանի դիրքորոշումը: Բակո Սահակյանը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության առարկա չեն, և անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նախագահը մեկ անգամ ևս հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը և նշել, որ այն խեղաթյուրելու և փոփոխելու փորձերը միայն բացասական ազդեցություն կունենան բանակցային գործընթացի վրա: Այս կապակցությամբ Բակո Սահակյանը կարևորել է հակամարտության կարգավորման լիարժեք ձևաչափի վերականգման և բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը, ինչին իրենց համաձայնությունն են տվել նաև համանախագահները՝ ընդգծելով, որ դա միայն ժամանակի խնդիր է: Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter