HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրանի ծրագրին դեմ են, քանզի իշխանություններին չեն վստահում

Արթուր Հովհաննիսյան Այսօր Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայաստանում ուրանի ծրագրի իրականացմանը նվիրված հանրային քննարկում: Ելույթ ունեցան համայնքի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների նախագահներ, ավագանու անդամներ, եւ ելույթների մածամասնությունը խիստ քննադատական էր: Մարդիկ դեմ լինելու համար իբրեւ հիմնական փաստարկ նշում էին նաեւ իշխանությունների նկատմամբ ունեցած անվստահությունը, եւ որպես օրինակ բերում հատկապես Սեւանա լճի վիճակը, երբ իշխանությունները խոսքերից բացի որեւէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում` անմխիթար իրավիճակը շտկելու համար: Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, որը միաժամանակ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է: Ներկա էին նաեւ ընկերության տնօրենն ու երկրաբանը: Վերջիններս փորձում էին վստահեցնել, որ ուրանի հանքավայրի շահագործման մասին դեռեւս խոսք լինել չի կարող, առայժմ ընթանում են միայն հետախուզական աշխատանքներ, իրենք այս երկրի եւ ժողովրդի թշնամիները չեն, եւ ամեն ինչ անելու են, որպեսզի աշխատանքների արդյունքում էկոլոգիւական վնասներ չլինեն կամ դրանք հասցվեն նվազագույնի: Հիշեցնենք, որ ուրանային ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում տեղի են ունենում ուրանի պաշարների հետախուզման աշխատանքներ: Այսօրվա քննարկման ժամանակ ծրագրի նկատմամբ խիստ քննադատությամբ հանդես եկավ նաեւ Լեռնաձորի համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter