HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարզպետի այցը ճակատագրական եղավ Արթիկի 6-րդ դպրոցի տնօրենի համար

«Երկրորդ տարին է մեր մարզում լայնածավալ շինարարություն է ընթանում, սակայն Արթիկից քար չեն տանում: Տուֆով հարուստ մարզն էդ առումով էսօր պարապուրդի մեջ է,-Արթիկի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանին իր դժգոհությունը հայտնեց «Արթիկ-տուֆի» փոխտնօրեն Թուրինջ Պետոյանը,-տուֆը թողած պեմզաբլոկով են կառուցում, պեմզաբլոկ արտադրողն էսօր շահում է, իսկ մենք կանգնել ենք պրոբլեմի առաջ: Խնդրում ենք կարգավորել հարցը, եթե հնարավոր է»: Արթիկ քաղաքի խնդիրներին նվիրված խորհրդակցությանը ներկա մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն ասաց, որ խնդիրը կառավարության առջեւ բարձրացրել է նաեւ նախկին մարզպետը: Արդյունքում խոստում է հնչել, որ «Գլենդել հիլզը»  2-րդ փուլում կառուցվող 37 շենքերի շինարարության ժամանակ 50-50 հարաբերակցությամբ կօգտագործի պեմզաբլոկն ու տուֆը: Սակայն քաղաքաշինության նախարարի վերջին այցի ժամանակ ճշտվել է. շենքերը կրկին կառուցվելու են բլոկային տարբերակով եւ միայն երեսպատման ժամանակ է տուֆն օգտագործվելու: Աշոտ Գիզիզրյանը խոստացավ հետամուտ լինել եւ հասնել նրան, որ արթիկցի տուֆագործները պարապուրդի չմատնվեն: Քանի որ խորհրդակցությունն ընթանում էր Արթիկի քաղաքապետարանում եւ ներկա էին բոլոր վարչական կառույցների ղեկավարները, մարզպետին հատկապես հետաքրքրեց Սոցիալական ծառայության աշխատանքը: «Ես բողոքներ շատ եմ ստանում,-բացատրեց Աշոտ Գիզիրյանը,-խորհուրդ կտամ աչալուրջ լինել: Այնպես չանեք, որ գնաք պատասխանատվության ենթարկվեք: Գիտեմ` էնտեղ ինչ խաղեր ա լինում, ինչ ձեւեր ա լինում: Կրակի հետ չխաղաք, եթե չեք ուզում, որ ձեր տեսուչները հայտնվեն ուրիշ վայրերում»: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաեւ քաղաքի սանմաքրման, աղբահանության, խմելու ջրի հետ կապված խնդիրներին: Ավագանու անդամներից Դերենիկ Հովհաննիսյանը փորձեց մարզպետի ուշադրությունը հրավիրել Կոմիտաս թաղամասում գտնվող պետբյուջեի գումարներով վերանորոգվող 6-րդ դպրոցի մի հատվածում մանկապարտեզ ունենալու խնդրին: Խնդիրն առավել պարզ պատկերացնելու նպատակով խորհրդակցության ավարտին մարզպետը որոշեց այցելել Արթիկի 6-րդ դպրոց: Ապագա մանկապարտեզի վերաբերյալ հարցի քննարկումը միակողմանի ստացվեց: Տնօրենին տեղում չգտնելով` մարզպետն  հրահանգեց. «Ասեք տնօրենին` սեփական ձեռքով, սեփական դիմումը գրի, ես մինչեւ հասնեմ Գյումրի, դիմումը սեղանիս լինի»: Մարզպետին զայրացրել էր վերջինիս անփույթ վերաբերմունքը ոչ միայն իր, այլեւ սեփական դպրոցում ընթացող շինաշխատանքների նկատմամբ, որոնցից ընդհանուր առմամբ Ա. Գիզիրյանը դժգոհ մնաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր