HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Հասարակության 33 տոկոսը անսվտահ վերաբերմունք ունի իշխանության հանդեպ Մարկետինգի հայկական ասոցիացիայի հրապարակած զեկույցի համաձայն` Հայաստանում հարցվածների 43 տոկոսն այն կարծիքին է, որ երկրի կառավարությունը խեղաթյուրում է տնտեսական ճգնաժամի մասին տեղեկատվությունը, որպեսզի հասրակակության մեջ խուճապ եւ բողոքի ակցիաներ չառաջացնի: Ըստ զեկույցի` նախորդ տարի այդ կարծիքին է եղել հարցվածների 60 տոկոսը: Հարցվածների միայն 25 տոկոսն է հավատում կառավարության տարածած տեղեկատվությանը` բնութագրելով օբյեկտիվ է, որ ճգնաժամի նշանակությունը չափազանցվում է հանապազօրյա այլ խնդիրներից ուշադրություն շեղելու համար, 12 տոկոսի կարծիքով էլ կառավարությունը խեղաթյուրում է տեղեկատվությունը, քանի որ արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականություն ունի: Թե որ խոսքերն են առավել դիպուկ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքը բնութագրելու համար` 33 տոկոսը պատասխանել է «անվստահություն», 5 տոկոսը` «ատելություն», 18 տոկոսը` «հարգանք», 10 տոկոսը` «աջակցություն», իսկ 2 տոկոսը դժվարացել է պատասխանել: ՕԵԿ-ացավ են կպել Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխացնմամբ` Սերժ Սարգսյանի նստավայրում որոշում է կայացվել «պրախոդ» տալ «Օրինաց երկրին»: Արդեն շատ գործարարների ու պարզապես «անունով մարդկանց» հրահանգվել է կամաց-կամաց համալրել հասարակության մեջ զրոյական վարկանիշ ունեցող ՕԵԿ-ի շարքերը: Դժվար թե Արթուր Բաղդասարյանը ցանկանա կրկին մտնել այդ ամենի մեջ` դավաճանության եւս մի փրձ անելով: Նա այլ տեղ չունի գնալու, քանի որ որեւէ դաշտում ԱԽՔ-ին սպասող չկա: Այսպես են բացատրում իշխանական դաշտում կայացված որոշումը, դրա համար էլ իշխանության հրատապ գործարարներն այժմ գործուղվում են ՕԵԿ: Միայն զարմացնում է ՕԵԿ-ին անդամագրվողների հիշողության կարճատեւությունը: Հանրապետականն ուժեղանում է Վերջին շրջանում Հանրապետական կուսակցության մարզային կառույցներում աննախադեպ ակտիվություն է նկատվում: Այդ ակտիվացման նպատակներից մեկն այն է, որ անկուսակցական քաղաքացիները կողմնորոշվեն դեպի ՀՀԿ: Մեր տեղեկություններով` այս ակտիվացման եւ մարզերում բավականին արդյունավետ գործունեության նախաձեռնողը եւ իրականացնողը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն է: Լեզուն ազգայինից վեր է «Ֆրասնիացի պոետը հարցնում է Կոստան Զարյանին` դու ո՞ր լեզվով ես աղոթում: Կոստան զարյանն ասում է` հայարեն: Ուրեմն հայերեն պիտի գրես` ասում է ֆրանսիացին Կոստան Զարյանին, ով այն ժամանակ ֆրասներեն էր գրում: Սա ավելի վեր բան է, քան ազգայինը: Սա քո գենետեիկ տվյալներն են, որտեղ դու առավել ճշմարիտ ես: Նույնը նաեւ երաժշտության մեջ»: Կոմպոզիոտր Տիգրան Խզմալյան Դիմելու են Ադրբեջանի պատվիրությունը ԵԱՀԿ Խորհրդարանակա վեհաժողովի` հուլիսի 6-10-ը ՕՍլոյում կայանալիք 19-րդ նստաշրջանում բարձրացնելու է հուլիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորի մարմինը վերադարձնելու հարցը: Աշխարհը ֆուտբոլ է խաղում, իսկ մենք «ղումար» Երեկ մի նոր թափով վերսկսվեց ֆուտբոլի աշխարհի  առաջնությունը: Իսկական տոն` իսկական ֆուտբոլասերների համար: Մի խոսքով, աշխարհը ֆուտբոլ է խաղում: Իսկ մենք... Մենք` ինչ: Ամառային տապից «գոլորշիացած»` հավաքվում ենք երեկոյան հեռուստաէկրանների առաջ: Ովքեր ժամանակ եւ հնարավորություն ունեն, հավաքվում են որեւէ սրճարանում: Ոմանք սրճարանային, ընկերական միջավայր են ստեղծում սեփական տանը: Առավել բռնկուն խաղամոլերն էլ հավաքվում են «բուքմեյքերական  գրասենյակների» սրահներում, ու կախված խաղի ընթացքից ու իրենց խաղադրույքից` հազար գույն են տալիս ու առնում, մինչեւ այս կամ այն կանխատեսումը կատարվում է կամ `չի կատարվում: Մի խոսքով, աշխարհը ֆուտբոլ է խաղում, իսկ մենք ... «ղումար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter