HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ադրբեջանցիները հարձակվել են «Հենարանի» վրա

«Հենարան» մամուլի ակումբի Henaran.am տեղեկատվական կայքն այսօր առավոտյան ենթարկվել է ադրբեջանական հակերների հարձակման: Խմբագրության աշխատակիցներն առավոտյան իրենց կայքում «Հենարանի» լուրերի փոխարեն գտել են սեւ ֆոնի վրա պատկերված ադրբեջանական դրոշն ու ադրբեջանական կայքերի հասցեներ: Henaran.am-ի խմբագիր Մարիամ Մուղդուսյանը «Հետքին» ասաց, որ իրենք արդեն վերականգնել են տեխնիկական խոտանը.  «Վերջին շրջանում շատ ենք անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը, համարժեք պատասխան ենք տվել ադրբեջանական ապատեղեկատվությանը, նաեւ «Հենարանում» ասուլիս էինք հրավիրել տեղեկատվական պատերազմներ թեմայով, ինչն էլ, հավանաբար, դուր չի եկել ադրբեջանցիներին»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter