HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ուրիշ ոչինչ չեմ ուզի Աստծուց, եթե բուժվի իմ սիրելի պապան»

Ես Հակոբն եմ, 12 տարեկան: Ես չունեմ իմ հասցեն ինտերնետում, այդ պատճառով խնդրել եմ բարեկամուհուս` Նարե Գորոյանին, որ ուղարկի ձեզ այն, ինչ թելադրում եմ: Իմ ընտանիքը շտապ օգնության կարիք ունի: Հայրիկս շատ վատառողջ է. բժիշկներն ուզում են նրան վիրահատել: Դա այնքան էլ թանկ վիրահատություն չէ, ասում են, բայց մենք ոչինչ չունենք: Ես դեռ փոքր եմ, բայց եթե մեծ լինեի, կաշխատեի, որ վճարեի պապայիս բուժման համար: Ես ունեմ եւս երկու եղբայր եւ քույրիկ: Նրանք դեռ սովորում են, շատ մեծ չեն, բայց աշխատանք են փնտրում, չեն կարողանում գտնել: Մայրիկս էլ աշխատանք չունի: Պապաս արդեն որքան ժամանակ է` անկողնային հիվանդ է, եւ մենք չենք կարողանում որեւէ տեղից գումար գտնել: Դա 600 հազար դրամ է, որը մեզ համար չափազանց մեծ գումար է. դա անհնարին մի բան է իմ ընտանիքի համար, մենք չենք պատկերացնում մեր վաղվա օրը: Ես վախենում եմ, ուզում եմ ինչ-որ բան անել: Իմ հայրիկին շատ եմ սիրում. մի ժամանակ նա աշխատում էր, հիմա` չի կարողանում, ասում է, որ եթե բուժվի, նորից կաշխատի: Բայց հիմա մայրիկս անընդհատ պարտքով գումար է վերցնում, որ մեզ համար սնունդ գնի, հայրիկիս համար` դեղեր: Ես կարծում եմ, որ պետք է պայքարենք:

Ուզում եմ գտնել բարի մարդկանց, ուզում եմ խնդրել նրանց, որ օգնեն ինձ: Ես կաղոթեմ Աստծուն, որ գտնվեն այդ մարդիկ, խնդրում եմ, եթե կարող եք, տարածեք այս նամակը: Ես ուրիշ ոչինչ չեմ ուզի Աստծուց, եթե բուժվի իմ սիրելի պապան: Ես չեմ երազում գեղեցիկ կոշիկներ ու հագուստ ունենալու մասին, չեմ երազում համակարգիչ, բջջային հեռախոս ունենալ, միայն ուզում եմ հայրիկս էլ չտանջվի… քույրս, եղբայրներս, մայրիկս:

Եթե իմ պապան բուժվի, ես աշխարհի ամենաերջանիկ երեխան կլինեմ:

Ես չունեմ բջջային հեռախոս, սա մեր տան  հեռախոսահամարն է` (+374) 10458238: Ես սպասելու եմ այն կարեւոր զանգին, որը գուցե փոխի մեր ամբողջ կյանքը: Ես հավատում եմ, որ ինձ կզանգեն, ես անպայման սպասելու եմ: 

Մեկնաբանություններ (8)

Anna
greq in4 hivandutyuna, miguce lav xorhurdner linen te vor hivandanocum u vor bjshki mot bujvi, ev iharke anpayman hashvehamar baceq, isk ajn vor axotum es Hakob jan, havata Astvac qo axotqin anpayman kpatasxani.....apres!!!!
zinvor
մինչև հաշվեհամարի բացվելը կուզենայի իմանամ ինչ հիվանդություն է, որտեղ են վիրահատելու, հիվանդանոցը?? գուցե զանգենք հիվանդանոցի բժշկին խնդրենք, թող արդեն էտ մարդուն պարկեցնեն, նախապատրաստեն վիրահատության, չթողնեն հիվանդությունը զարգանա; եկեք օգնենք:Բայց հիվանդանոցի ետ քայլը մի քիչ անբարոյական եմ համարում , որ մինչև հիմի ոչինչ չեն արել:
Սուսաննա
Մեկնաբանությունը...Համաձայն եմ Լիլիթի հետ, ավելի նպատակահարմար է բանկային հաշվեհամարին փոխանցելը:
Լիլիթ
մտածում եմ, որ այս ընտանիքը շատ հոգսեր կունենա. ու այն գումարը, որ յուրաքանչյուրս պատրաստ ենք տալ իրենց, առձեռն տանք, նպատակին չի ծառայի, ավելի լավ է հաշիվ բացվի, որ բուժման համար գումարը միանգամից տրվի։
Լիլիթ
գտնում եմ, եթե հաշվեհամար լինի, ավելի հեշտ կլինի, գումարը մեծ չէ, կհավաքվի, ես էլ կմասնակցեմ, գրեք հաշվեհամար
Arsen
Ani jan ete djvar chi - baceq u tvyalnery greq aystex
Ani
Bankayin hashiv chuni erekhan, nranq, ovqer uzum en ognel, zangeq nranc tun: trvac hamarov. isk ete kan mardik, vor spyurqic uzum en ognel, es karogh em Hakobi hor hamar bankayin hashiv bacel.
xxx
bankayin hashvi tvyalner@ grek - indz tvum a khavakvi gumar@ !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter