Ավելի քան կես միլիոն ծաղիկ` մայրաքաղաքի կանաչ տարածքներում
Երեւանի քաղաքպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այս տարի էլ, նախորդ տարվա նման, ծաղկապատվել են ոչ միայն կանաչ տարածքներն ու պուրակները, այլև մայրաքաղաքի կամուրջները:
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում կանաչապատման ծավալուն աշխատանքներին զուգահեռ, հիմք է դրվել նաև փողոցների, այգիների, պուրակների ու սիզամարգերի լայնամաշտաբ ծաղկապատմանը:
Քաղաքապետարանի հայտարարած «Կանաչ Երևան» ծրագրով մայրաքաղաքում կանաչապատված լրացուցիչ 125 հա-ից բացի արդեն ձևավորվել է նաև 5,2 հա ծաղկապատ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել