HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Պատերազմի վետերանները պահանջում են ձևավորել աշխարհազոր և ոչ մի թիզ հող չզիջել

Այսօր` ժամը 12:00-ին, ՀՀ նախագահի նստավայրի առջև ակցիա էր կազմակերպել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը: Միության նախագահ Արկադի Կարապետյանը, դիմելով միության անդամներին, ասաց. «Եկել ենք, որ ստեղծվի աշխարհազոր: Եկել ենք, որ մի թիզ հող չհանձնվի, այսինքն` էն մեր ընկերների թափած արյունը զուր չլինի»: Այնուհետև իրենց հրամանատարի կոչով ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել «Աշխարհազոր», «Ոչ մի թիզ հող», «Նախագահ, հուպ տուր»: Ժամը 12:20 Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամները հրաժեշտ տվեցին ակցիան հսկող ոստիկաններին և գնացին իրենց շտաբ, իսկ Արկադի Կարապետյանը մտավ նախագահի նստավայր: Անդրադառնալով այն հարցին, թե որևէ հայտարարություն ունե՞ն` նախագահին հանձնելու` նա ասաց. «Մենք ուզում ենք ուղիղ իր հետ խոսել: Էդ թղթերից հոգնել ենք: Կարճ իմանանք` ինչ է, ոնց է»: Այս ընթացքում Արկադի Կարապետյանին սպասող փոքրաթիվ վետարաններն էլ գնացին շտաբ` նշելով, որ իրենց այդպիսի հրաման է տվել իրենց հրամանատարը: 12:50 Արկադի Կարապետյանը դուրս եկավ նախագահի նստավայրից: Նա լրագրողներին ասաց, որ իրեն խոստացել են, որ նախագահն իրենց կընդունի, սակայն թե կոնկրետ երբ դա կլինի` չեն ասել: Արկադրի Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ աշխարհազորի ձևավորման և թշնամուն ոչ մի թիզ հող չզիջելու պահանջները Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ներկայացրել է նաև նախորդ ակցիայի ժամանակ` հունիսի 21-ին:Այդ ժամանակ նախագահը Գերմանիայում է եղել: Արկադի Կարապետյանն ասաց, որ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ստեղծվել է 2009 թ. դեկտեմբերին: Այս պահին ունի մոտ 1000 անդամ, այդ թվում նաև` երիտասարդական թևը, ինչպես նաև 4-5 կին ազատամարտիկ: Միության նախագահի խոսքերով` միության անդամների թիվը անընդհատ մեծանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter