Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները:
Կարծիքներ փոխանակվեցին նաև հակամարտության շփման գոտում տիրող իրավիճակի, վերջին իրադարձությունների և հնարավոր զարգացումների շուրջ: Պարոն Ս.Օհանյանը կարևորեց համանախագահների ջանքերը` հակամարտության խաղաղ կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակներ գտնելու գործում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել