«Մեր քրոջը նեղացրել ես...»
Հանցագործության սցենարը հիմնականում այսպիսին էր` իրենց մտացածին քրոջը իբր նեղացրած ապագա զոհին տանել մի խուլ անկյուն, ապա խաբեությամբ կամ բռնի ուժով տիրանալ նրա ոսկյա շղթային, մատանուն, կամ էլ թանկարժեք բջջային հեռախոսին:
Հունիսի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին անչափահասներ Գուրգեն Ավետիսյանին եւ Մուշեղ Մեժլումյանին:
«Մեր քրոջը նեղացրել ու անպատվել ես դպրոցի բակում». այս հնարքին ծանոթ չէին տուժող երկու անչափահասները եւ, համոզված իրենց անմեղության մեջ, անցան դպրոցի բակ: Դեպքերը հաջորդել էին ըստ սցենարի:
Երկու անչափահասներին ծեծել էին, գետին տապալել, հափշտակել 22 գ քաշով ոսկե շղթան եւ փախել: Անչափահասները տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանցից մեկը լուրջ մարմնական վնասվածքներ էր ստացել:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Գուրգեն Ավետիսյանը եւ Մուշեղ Մեժլումյանը կալանավորված են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել