«Չինաստան. հյուսիսային լայնության 30°»
ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը հուլիսի 2-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնում են «Չինաստան. հյուսիսային լայնության 30°» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
30° հյուսիսային լայնությունը ձգվում է Հիմալայներով, ընդգրկում 7` Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Անհոյ, Ցզյանսու, Ցզյանսու, Չժեցզյան նահանգներն ու Չունցին և Շանհայ քաղաքները:
Զուգահեռականի երկարությունը 5.000 կմ. է, այն սկիզբ է առնում Յանցզիի ակունքներից և հատելով արևելաչինական ծովը` հասնում Խաղաղ օվկիանոս:
Հյուսիսային լայնության 30-րդ զուգահեռականի երկայնքով արևմուտքից դեպի արևելք ձևավորվել է Չինաստանի պատմության բազմադարյա շերտը:
Յանցզի և Հուանհե գետերի ավազանները չինական քաղաքակրթության օրրանն են` 13 հուշարձաններով, 87 պետական բնական արգելոցներով և 40-ից ավել ազգային փոքրամասնություներով:
Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսում ներկայացվել են Չինաստանի գեղատեսիլ վայրերի, բնապատկերների, մշակութային հարստության, սոցիալ-տնտեսական նվաճումները ներկայացնող ավելի քան 65 լուսանկարներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել