4 երեխաների հայրը կրկին անցել էր «բնակարանային գործունեության»
Հունիսի 7-ին ոստիկանության կրտսեր սերժանտ Գարեգին Մկրտչյանն առանց դույզն-ինչ կասկածելու մտնում է իրեն վստահված Բաբաջանյան փողոցի 3/1 շենքի 26 բնակարան և ապշում աչքի տեսածից. տանը գող կար:
Նախկինում բնակարանային գողությունների համար երկու անգամ ազատազրկման դատապարտված, 49-ամյա Վրեժ Դովլաթյանը խոստովանեց, որ վերջին անգամ ազատության մեջ հայտնվելուց հետո մոտ տասը տարի ազնիվ աշխատանքով է ապրել: Չորս երեխաների հայրը նշեց, որ 4-5 տարի առաջ է, այսպես ասած` վերսկսել իր, «բնակարանային գործունեությունը»:
Անպատժելիության զգացումն է, թերևս, եղել պատճառը, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններից Վրեժը հասցրել էր մի քանի տասնյակ բնակարանային գողություններ կատարել: Գործել է միայնակ:
Հարմարեցված բանալի կամ գործիք բանեցնելով` Դովլաթյանն ապօրինի մուտք էր գործել բնակարաններ և հիմնականում գողացել դրամ և ոսկյա զարդեր: Մեզ հետ զրույցում նա փորձեց արդարանալ, իբր գողությունն էլ թմրամիջոցի պես բան է, որ խրվում ես` մեծ ճիգ ու կամք է հարկավոր հանցավոր հորձանուտից դուրս գալու համար:
Բազմադրվագ գողությունների փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Վրեժ Դովլաթյանը կալանավորված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել