1 ոսկե մեդալ եւ 2 դիպլոմ` դաշնամուր անվանակարգում
ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղեր»-ի մրցութային մի շարք անվանակարգերում ամփոփվել են արդյունքները: Դաշնամուր անվանակարգում մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ.
Ոսկե մեդալ - Հայաստան` 1, Բելառուս` 1,
արծաթե մեդալ - Մոլդովա` 1, Ղազախստան` 1,
բրոնզե մեդալ- Ռուսաստան` 1 , Հայաստան` 1,
դիպլոմ - Հայաստան` 2, Ղազախստան` 1, Վրաստան` 1, Ռուսաստան` 1:
Դաշնամուր անվանակարգում մրցումներն անցկացվել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (28-29 հունիս): Կրտսեր խմբում հանդես են եկել 8, ավագ խմբում` 11 մասնակիցներ, երկրների հետևյալ բաշխվածությամբ. Հայաստանը ներկայացրել են 6, Ղրղզստանը` 2, Մոլդովան` 2, Ղազախստանը` 2, Ռուսաստանը` 3, Ուկրաինան` 2, Բելառուսը` 1 դաշնակահարներ:
Ժյուրիի կազմում աշխատել են Ս. Սարաջյանը (նախագահ,ՀՀ), Վ. Նախաենկոն (Բելառուս), Դ. Մախաշվիլին (Վրաստան), Ն. Իզմաիլովը (Ղազախստան), Վ. Սատիլգանովան ( Ղրղզստան), Ս. Բիվոլը (Մոլդովա), Վ. Ստարդուբրովսկին (Ռուսաստան), Լ. Կովտյուխը (Ուկրաինա):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել