HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցվել է «Մանինիլ» դեղերի շրջանառությունը

ՀՀ առողջապահության նախարարի 2010թ. հուլիսի 23-ի հրամանով անվավեր է ճանաչվել Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ) Գերմանիայի արտադրության «Մանինիլ 1,75», «Մանինիլ 3,5», «Մանինիլ 5» դեղերի գրանցումը: Գրանցումն անվարեր է ճանաչվել` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 25-ի N347 որոշման 30-րդ կետի ա) ենթակետը և հաշվի առնելով «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 20.07.2010թ. N301057610, ինչպես նաև Գերմանիայի Բեռլին-Քեմի ընկերության 25.06.2010թ. գրությունները: ՀՀ Առողջապահության նախարարության կայքը հայտնում է, որ վերոնշյալ դեղերի շրջանառությունը դադարեցվել է Հայաստանի Հանրապետությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter