HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Հրանտ Մաթեւոսյան. Ամենքիս եւ յուրաքանչյուրիս, բոլոր հայերիս 

որ հայրենի երկրում ենք եւ բախտի ծանր պարտադրանքով հայրենի երկրում չենք
որ մայրենի բարբառով ենք ղողանջում մեր կյանքը եւ ղողանջում ենք ոչ մայրենիով
որ հայրենյայց հավատո բարձր գմբեթների ներքո ենք եւ` հալածական` ապաստանել ենք այլ դավանանքների ու աղանդների թեւերի տակ
որ ենք հայրենի եզերք հանող ճանապարհներին եւ ենք հայրենի եզերքից հեռացող ճանապարհներին
որ հայրենին կործանող ենք տեսնում եւ հայրենին փրկություն ենք տեսնում

  • Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է հայկական սարքի էլեկտրոնային հարվածից

Սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի երկնքում խփված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը, ըստ փորձագետների, եղել է իսրայելական արտադրության«Hermes-180» եւ «Hermes-450» սարքերի հիբրիդ: Նախ՝ հասկանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում այս ԱԹՍ-ները (անօդաչու թռչող սարք): (Հեղինակ՝ Վահե Սարուխանյան )

  • Շփոթված` անկախության  3-րդ տասնամյակի նախաշեմին

Անկախության կարեւորումը պայմանավորված չէ ոչ զորահանդեսների մասշտաբներով, ոչ հանրապետության նախագահի ելույթների պաթոսով, ոչ էլ հասարակական-քաղաքական շրջանակների պաշտոնական ընդունելություններով ու տարատեսակ շքանշանների հանձնումով: (Հեղինակ՝ Արմեն Առաքելյան)

  • Որդնա՞ծ «Կովիկ»՝ «Աշտարակ կաթ»-ից

«Աշտարակ կաթ»-ը, ինչպես ընկերության կայքէջում է նշված, սպառողներին անակնկալ է մատուցել՝ շուկա հանելով «խիստ օգտակար» «Կովիկ» կաթը, որն «առողջության գրավականն է եւ կօգնի մեր երեխաներին ապագայում զերծ մնալ սրտի խնդիրներից եւ անցանկալի գիրությունից»: (Հեղինակ՝ Արարատ Դավթյան)

  • «ԱԿԲԱ»-ի վարկը դրամով է, բայց քաղաքացու ձեռքին դառնում է դոլար

Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ Ռոբերտ Շահբազյանը մի քանի ամիս է՝ դատարաններում կռիվ է տալիս «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» հետ, սակայն ապարդյուն: Բանկն ամեն անգամ անակնկալ է մատուցում իր վարկառուին: (Հեղինակ՝ Գրիշա Բալասանյան)

  • Սկզբում՝ վարկ, հետո էլ՝ Սիբիր

Արմավիրի մարզի  Խորոնք գյուղը մարզում հայտնի է որպես «ծիծակի գյուղ»: Գյուղացիները հիմնականում լոլիկ ու պղպեղ են մշակում, սակայն վերջին մի քանի տարիներին հիասթափվել են նաեւ իրենց միակ կերակրողից՝ հողից, եւ նվազեցրել մշակվող ցանքատարածությունների ծավալները: Միայն այս տարի Խորոնքում 20 հա անմշակ հող կա, որն աճի միտում ունի: Ըստ համայնքապետարանի տվյալների՝ տարեկան 1-3 հա-ով ավելանում է անմշակ հողերի ծավալը: (Հեղինակ՝ Գրիշա Բալասանյան)

  • Թրիքի փողը` ալյուրին. Հովհաննիսյանները 5 տարի է՝ Նոր տարի չեն նշում

Գետնին դրված էլեկտրական վառարանում հացն է թխվում: 4-5 երեխա վառարանի շուրջբոլորն է պտտվում: Վառարանի վարդակից պայթյուն է լսվում, տանտիկին Ժանետան վախից ճչում է: «Ոչինչ, ինչ-որ բան կառոտկի գնաց»,- նման երեւույթներին սովոր` հանգստացնում են տնեցիները: (Հեղինակ՝ Քրիստինե Աղալարյան)

  • Ջաջուռավանցիների հետագա մասնակցությունը Կառավարության ծրագրին կախված է երկու համագյուղացիների հաջողությունից

ՀՀ կառավարության որոշումով Շիրակի մարզից ընտրված 15 աղքատ գյուղերի ցանկում է նաեւ Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռավան գյուղը, որտեղ Կառավարության ծրագրով հատկացվելիք վարկերի ոչ թե 4, այլ 6 տոկոսային կետին համարժեք մասը պիտի սուբսիդավորվի: (Հեղինակ՝ Երանուհի Սողոյան)

  • «Ես մտադիր եմ ամեն գնով հասնել արդարության»,- ասում է Արա Շիրոյանը

«Թաիս» կահույքի սրահն արդեն մեկ տարի է՝ չի գործում: Գյումրեցի գործարար Արա Շիրոյանն իր բիզնեսի ձախողման ու սնանկացման մեջ մեղադրում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին: (Հեղինակ՝ Երանուհի Սողոյան)

  • Գյուղապետի միակ ելքը. «Վերցնել գյուղատնտեսական գործիքները, գնալ դրանց բոլորին սատկացնել ու պրծնել»

Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակչուհի Լյուդմիլա Բունիաթյանը, չկարողանալով մարել վարկի գումարը, ամուսնու եւ երեխաների հետ մի քանի ամիս է՝ «փախել» է գյուղից: Այժմ նա ապրում է Հրազդանի գյուղերից մեկում: 3 երեխաների մայրը ծայրահեղ քայլի է գնացել, երբ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը նրա գործն ուղարկել է դատարան: (Հեղինակներ՝ Գրիշա Բալասանյան, Քրիստինե Աղալարյան)

  • Տնօրենի կանխատեսումն իրականացավ. նրա գործը մտավ դատարան

Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ֆրունզիկ Գեւորգյանը 3 տարի առաջ «Հետքի» հետ զրույցում մտավախություն էր հայտնել, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վերցրած վարկը չի կարողանա մարել եւ կկանգնի դատարանի առջեւ: (Հեղինակ՝ Գրիշա Բալասանյան)

  • «Եթե այդ մարդիկ պատգամավոր չլինեին, կարող էին նույն ձեւով մոնոպոլ տնտեսություն ունենալ» 

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Ակների համայնքապետին հաջողվել է կրճատել սոցիալական խնդիրներով դիմողների թիվը

Սյունիքի մարզի Ակներ գյուղ տանող ճանապարհին տաքսու վարորդ Մարատը, ով պատահաբար նույն գյուղից էր, թեպետ չգիտեր, որ լրագրող եմ, սկսեց «ինտերվյու» տալ: (Հեղինակ՝ Սուսաննա Շահնազարյան)

  • Իմ ճաղապատանհասանելի ազատությունը

Որքան էլ որ զարմանալի թվա, բանտային ռեժիմը մի առավելություն ունի. ամբողջ օրը կարող ես զբաղվել ընթերցանությամբ: (Հեղինակ՝ Ռազմիկ Մարկոսյան) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter