Մեղադրանքներ` «Հետքին»
Հայրենի ԶԼՄ-ներից մեկը, որ վստահաբար կարող էր կոչվել առաաջատար լրատվական դաշտում` շնորհիվ իր անկողմնակալ ու ճիշտ մեկնաբանություններով հոդվածների, չկարողացավ իրեն հեռու պահել խնամի-ծանոթ սկզբունքներից ու դարձավ սկանդալների հետևից գնացող հերթական մի…:
Ինչևէ մեղադրել պետք չէ գուցե ընթերցողի խնդիր ունեն:
http://hetq.am ինտերնետային պարբերականում հուլիսի 2-ին դրվեց «Արտակարգ իրավիճակ` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում» միակողմանի մի նյութ` լրագրական կանոնների սուր խախտումներով: Այս մոնոլոգի գլխավոր միտումը` սևացնել Ճեմարանի կառավարչին` Հայր Խորեն Աբեղային: Մարդ, ով իր նշանակման օրից Մարդասիրաց Ճեմարանում ակնհայտ բարփոխումների հեղինակ դարձավ, ինչի մասին բազմիցս վկայել է անգամ այս անհասկանալի բողոքի ու խառնաշփոթի հեղինակը Հերմինե Ադամյանը: Վերջինս այնտեղ ուսուցչությամբ է զբաղվել ու զբաղեցրել գրադարանի կառավարչի, մամուլի պատասխանատուի պաշտոնը: Պաշտոնազրկությունն էլ հենց ստիպել է այս տիկնոջը մտահոգություն հանդես բերել ու իր անձնական նկրտումները բավարարելու համար իբրև գործիք օգտագործել է Ճեմարանի մի քանի սաներին:
Ավելի անհեթեթ է, որ այս հոդվածը արտատպել է մեկ ուրիշ առաջատար լրատվամիջոց` այս անգամ էլ ձևական չեզոքություն հանդես բերելով:
Ես ոչ ոքի մեղադրելու միտում չունեմ, ես անկողմնակալ լրագրության` ասել է թե իսկական լրագրության կողմնակից եմ., երբ բոլոր կողմերը հավասարապես են ներկայացված:
Հ.Գ. Ցավոք, մեր լրագրության ասպարեզում դեռևս անաչառ լրագրության հանդիպելը հազվադեպ երևույթ է:
Զարուհի Արմենյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել