Սաքսոֆոն անվանակարգում Հայաստանը նվաճել է 3 մեդալ
ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղեր»-ի մրցույթի արդյունքում Սաքսոֆոն անվանակարգում մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ.
ոսկե մեդալ - Հայաստան` 1,Ռուսաստան` 1, արծաթե մեդալ - Ռուսաստան` 2,
բրոնզե մեդալ - Հայաստան` 2,
դիպլոմ - Հայաստան`1, Ռուսաստան` 1, Մոլդովա`1:
Սաքսոֆոն անվանակարգում մրցումներն անցկացվել են Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցում (28-29 հունիս): Կրտսեր խմբում հանդես են եկել 4, ավագ խմբում` 8 մասնակիցներ, երկրների հետևյալ բաշխվածությամբ. Հայաստանը ներկայացրել են 7, Մոլդովան` 1, Ռուսաստանը` 3, Ուկրաինան` 1 սաքսոֆոնահարներ:
Ժյուրիի կազմում աշխատել են Մ Շապոշնիկովան (նախագահ, Ռուսաստան), Ա, Մանուկյանը (Հայաստան), Լ. Գորչակը (Մոլդովա):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել