
Հուլիսի 5-ը Հայաստանի համար ոչ աշխատանքային` տոնական օր է, քանի որ 1995 թվականին հենց այս օրն է հանրաքվեով ընդունվել ՀՀ Սահմանադրությունը: Այն փոփոխվել է ընդամենը մեկ անգամ, 2005 թվականի նոյեմբերի 27-ին, դարձյալ հանրաքվեի միջոցով:
Փոփոխված
ՀՀ Սահմանադրությունը, որը ՀՀ ողջ օրենսդրության հիմնասյունն է, բաղկացած է 9 գլուխնեից եւ 117 հոդվածներից:

«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»,- սա է Սահմանադրության 1-ին հոդվածը, իսկ հոդված 2-ը հռչակում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Արդեն 15-ամյա ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները», ինչպես նաեւ պետական մարմինների` ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, Դատական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների պարտականություններն ու իրավունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել