Քաղաքացիները ՍԴ-ում վիճարկում են ՀՀ օրենքները
Հուլիսին 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) քաղաքացի Կ.Պառավյանի դիմումի հիման վրա կքննի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Իսկ հուլիսի 13-ին կքննվի «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 56, 57 և 58-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Այս դիմումը ՍԴ են ներկայացրել 4 քաղաքացիներ:
Հուլիս ամսին Սահմանադրական դատարանը եւս մեկ գործ է քննելու, բայց այս անգամ ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա: Վճռաբեկը ՍԴ-ին դիմել է` «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Գործը կքննվի հուլիսի 20-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել