HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են ՌեԱնիմանիա փառատոնի հաղթողները

Արդեն երրորդ անգամ ավարտվեց ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը:Հրաժեշտ տալով 2011-ին ` ՌեԱնիմանիան գնաց աշխատելու արդեն ՌեԱնիմանիա 2012-ի համար: Սեպտեմբերի 19-ին ucom-ի և ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի կողմից կազմակերպված փակման արարողության ժամանակ հայտնի դարձան ՌեԱնիմանիա 2011-ի հաղթողների անունները , սակայն մինչ հաղթողների անունները նշելը, սկսենք ամեն ինչ սկզբից:

ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով աջակցել հայկական անիմացիայի երբեմնի համբավի վերականգնմանը: 2009-ին փառատոնը հաջող մեկնարկ ունեցավ: Ոգևորված հաջողություններով` 2010-ին փառատոնը հանդես եկավ մի շարք նոր նախաձեռնություններով` «ՄարԱնի» անիմացիայի շուկա, «Տաղանդների որս» մրցույթ, «Հայկական ներկապնակ» ծրագիր, բացօթյա ցուցադրություններ` նպատակ ունենալով համաշխարհային ճանաչում ունեցող անիմացիոն ֆիլմերն ավելի մոտ դարձնել հայ հանդիսատեսին, ինչպես նաև փառատոնին նոր որակ հաղորդել:

2011-ին ՌեԱնիմանիան ստացել էր ավելի քան 300 հայտադիմում,շուրջ 40 երկրներից: Այս տարվա ՌեԱնիմանիայի ծրագիրը բավականին հարուստ էր. Երևանյան պրեմիերաներ, Մրցութային ծրագիր, Հայկական ներկապնակ, Մանկական ծրագիր, Շուրջերկրյա ճամփորդ, Հատուկ ցուցադրություններ, , Ցուցահանդեսներ, Վարպետության դասընթացներ/մաստեր-կլասներ /դասախոսություններ, Բացօթյա ցուցադրություններ:

Հարկավոր է նշել,որ վարպետության դասընթացները վարել այնպիսի մասնագետներ,ինչպիսիք են Մաքս Հուարդը.Յոշիհարու Աշինոն և այլն :Առաջին անգամ Հայաստանում `ՌեԱնիմանիայի շրջանակներում տեղի ունեցավ Անիմէ դասընթաց:

Իսկ հիմա ձեզ  ենք  ներկայացնում ՌեԱնիմանիա 2011 Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հաղթողների անունները :

Լավագույն Ավարտական ֆիլմ – «Չորս-հինգ-վեց» - ՈՒեյ-Չենգ Լին, Թայվան

Ժյուրիի Հատուկ նշում – «Ներսում» - Օլենա Պոտյոմկինա, Չեխիա/Ֆրանսիա

Լավագույն Հեռուստատեսային/Ուսուցողական ֆիլմ – «Փոքրիկ ճտեր՝ քունգ-ֆու ճուտիկներ» - Ժան-Լուկ Ֆրանսուա, Ֆրանսիա

Ժյուրիի Հատուկ նշում - «Սա չինարեն է» - Իզաբել Լենոբլ, Ֆրանսիա

Լավագույն Երաժշտություն կարճամետրաժի համար – «Երազակապ» - Մարթս Պաժեկ, Լեհաստան

Ժյուրիի Հատուկ նշում – «Բեն Օրա» - Նիքոլա Բիանկո, Ֆրանսիա

Ժյուրիի Հատուկ նշում - «Օլգշթրասե 18» - Յորգ Ռամբաում, Գերմանիա

Մանկական ժյուրիի մրցանակ լավագույն ֆիլմի համար – «Եւ, եւ» - Միրայ Միզու, Ճապոնիա

Ժյուրիի Հատուկ նշում - «Բարքլի կատուն» - Չյու Լի-Ուեյ, Թայվան

Լավագույն Կարճամետրաժ ֆիլմ - «Մենդելսոնը տանիքի վրա» - Ժան-Ժաք Փրունե, Չեխիա/Ֆրանսիա

Ժյուրիի Հատուկ նշում - «Լումինարիս» - Խուան Պաբլո Զառամելլա, Արգենտինա

Լավագույն Լիամետրաժ ֆիլմ – «7 եղբայրներ» - Ռիտա Նելիմարկա, Ֆրանսիա/Ֆինլանդիա

Ժյուրիի Հատուկ նշում – «Ձիթապտուղ վաճառողի որդին» - Մաթյու Զեյթինջիօգլու, Ֆրանսիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter