HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երիտասարդներն առաջարկում են Բուսաբանական այգու անունը փոխել եւ դարձնել «կուսաբանական»

Սեպտեմբերի 21-ին, երբ համայն հայությունը Հանրապետության հրապարակում տոնում էր Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձը եւ Երեւանի տոնը, մի խումբ բնապահպան հեծանվորդներ աղբից մաքրում էին Երեւանի դեմքը՝ Բուսաբանական այգին:

Երիտասարդները աղբահանության գործին լծվել էին ինքնակամ եւ հանդիպել զարհուրելի տեսարանների: Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ այն, ինչ տեսել են ու հավաքել են Բուսաբանական այգում, շատ զարմացրել է իրենց:

«Այգում տիրում է անառակ, անառողջ մթնոլորտ, ամենուր ասեղներ էին, օղու ջարդած շշեր, եւ սեքսից հետո մերկ աղջկա հագուստի մնացորդներ»,-ասում է ակտիվիստը:

Երիտասարդներն այգում գտել եւ հավաքել են նաեւ կանանց տամպոններ, երեխաների տակդիրներ, կոշիկներ, տաբատներ, օղու եւ գարեջրի շշեր եւ նմանատիպ շատ իրեր: «Կուզենայինք տնօրինությունը ինչ որ չափով մեզ աջակցեր` գոնե աղբի դույլեր ավելի շատ վայրերում տեղադրելով, որ ստիպված չլինենք երկար տարածություններ անցնել աղբը թափելու համար»,-ասում է Մարիամ Սուխուդյանը:

Ըստ Մարիամի՝ իրենց կողմից այգու մաքրման աշխատանքները շարունակական են լինելու, քանի որ աղբի մեծ հանքեր են հայտնաբերել:

 

Լուսանկարները՝ Սիրանույշ Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (2)

Արմինե Խաչիկյան
Ինչ մեղք մեր Երևանը.նորից վերադարձանք իրականություն
Նուբար Ասլանյան
Եթե այյդպես է,ես էլ կուզեմ առաջարկել,որ մշակույթի նախա րարության անունը փոխել Կենսաբանության նախարարություն՝ ի պատիվ մասնագիտությամբ կենսաբան(ախ էդ ճանապարհով էլ գնայիր,էլի) Հասմիկ Պողոսյանի,քանզի, եթե նա մշակույթի նախարար է,ես էլ Բեթհովեենն եմ(Բեթհովեն ջան կներես): Շնորհակալություն բնապահպան հեծանվորդներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter