Սերժ Սարգսյանը մեկնել է Աստանա
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Հանրապետության ղեկավարը հուլիսի 5-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել