Քլինթոնը` Ծիծեռնակաբերդում
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ: Նա ծաղկեպսակ է դրել 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել