HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Պատգամավորները խուճապի են մատնվել

ՀՀԿ խորհրդի վերջին նիսից հետո, թերթի տեղեկություններով, գործարար պատգամավորները լրջորեն անհանգստացել են: Թեև ամիսներ շարունակ խոսում էին հաջորդ խորհրդարանում գործարարներին չընդգրկելու մասին, սակայն նրանք հույս ունեին, որ իրենց ծառայություններից, այնուամենայնիվ, չեն հրաժարվի:

Իսկ ՀՀԿ խորհրդի վերջին նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀԿ համամասնական ընտրացուցակի մասին, ավելի հստակ է ընդգծել, որ խորհրդարանում չեն լինելու գործարարներ, փոխարենը լինելու են երիտասարդներ և թարմ դեմքեր, պատգամավորները խուճապի են մատնվել:

Նույնիսկ Սամվել Ալեքսանյանը, որը վստահ էր, որ առաջադրվելու է և կրկին լինելու է խորհրդարանում, սկսել է կասկածել դրան, ուստի աշնանային նստաշրջանում սկսել է ԱԺ գալ և անգամ լրագրողներից չի խոսափում:

Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ գործարարների նկատմամբ այս վերաբերմունքը կապված է հարցի` միջազգային հնչեղություն ստանալու հետ: Իշխանությունը որոշել է նրանց քանակը հասցնել նվազագույնի: Իսկ կուլիսներում փսփսում են, որ սրա արդյունքում մանդատների գները կտրուկ կբարձրանան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter