HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է «օրենքով գող» Մաքսիմ Ադամյանը

Ուրբաթ օրը մերձմոսկովյան Կոռոլյովում մահացել է 40-ամյա «օրենքով գող» Մաքսիմ Ադամյանը, մականունը` Թիֆլիսցի Մաքս: Նախնական տվյալներով` հանցավոր աշխարհի գեներալի մահվան պատճառը սրտի անբավարարությունն է, որի համար հիմք է դարձել «մետադոն» տեսակի թմրամիջոցի չափաբաժնի չարաշահումը: Ծնունդով թիֆլիսցի Մաքսիմ Ադամյանն ազգությամբ եզդի է: Վրաստանում վերջինս ժամանակին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` սպանության փորձի համար: Քութաիսիի բանտում 5 տարի անցկացնելուց հետո 2000թ. նա համաներմամբ ազատ է արձակվել: Ռուսական «Պրաիմ-կրայմ» լրատվամիջոցի փոխանցմամբ` Թիֆլիսցի Մաքսը մեծ հեղինակություն է վայելել եզդիներից կազմված հանցավոր խմբավորման շրջանում, որը ղեկավարել է Կարո մականվամբ «օրենքով գող» Կորոգլի Մամեդովը: 2001թ. Մաքսիմ Ադամյանը մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանի Յարոսլավլի մարզում, որտեղ արդեն իսկ կազմավորված է եղել եզդիական համայնք, եւ իր հսկողության տակ է վերցրել ալկոհոլային արտադրանքի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Վարելով բավականին թաքնված կյանք, չունենալով ոչ ռուսական գրանցում, ոչ էլ քաղաքացիություն` 2005 եւ 2007թթ. նա Մոսկվայում ձերբակալվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման համար, սակայն երկու դեպքում էլ վերջինս խուսափել է քրեական պատասխանատվությունից: Քրեական գործընթացների վրա նրա ազդեցությունն էական չի եղել եւ ավելի շատ այն տարածվել է Ադամյանի նեղ շրջապատում: Մերձմոսկովյան Կոռոլյովում Թիֆլիսցի Մաքսը բնակություն էր հաստատել միայն վերջերս: Վաղը նրա մարմինը տեղափոխվելու է Թիֆլիս` հուղարկավորության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter