«Հայկական ժամանակ». Փող կամ դիմում
Պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է: Թերթի տեղեկությունների համաձայն, ՀԱԷԿ-ի ինժեներատեխնիկական անձնակազմի 158 աշխատակից սեպտեմբերի 20-ին ազատման դիմում է ներկայացրել:
Մեծամորի ատոմակայանը սեպտեմբերի 5-ից գտնվում է պլանային վերանորոգման մեջ, որը պետք է տևի 46 օր:
Ազատման դիմում ներկայացրածները հիմնականում ՀԱԷԿ-ի այն մասնագետներն են, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Դիմում գրած աշխատակիցները պահանջում են վերանայել աշխատավարձերը: Նրանք դեռևս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և ՀԱԷԿ-ի ղեկավարությանը դիմում են ներկայացրել և խնդրել բարձրացնել աշխատավարձերը:
ՀԱԷԿ աշխատակիցները ՀՀ ղեկավարությանը տեղեկացրել են, որ գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել և զգուշացրել են, որ եթե մինչև սեպտեմբերի 20-ը խնդիրը լուծում չստանա, ապա ստիպված կլինեն ազատման դիմում գրել, ինչը և արել են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել