HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 28-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մալաթիայի, Եղեգնաձորի, Կոտայքի, Չարենցավանի և Տավուշի բաժիններ են ներկայացել քաղաքացիներ ու կամավոր հանձնել 1-ական ինքնաշեն և որսորդական հրացան, 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 4 պահունակ, 1 հրթիռանետ, 200 գրամ տրոտիլ և տարբեր տրամաչափի 208 փամփուշտ: Նույն ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ինչպես և Կենտրոնականի, Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժինների ծառայողները հայտնաբերել են 3 ատրճանակ, 5 որսորդական հրացան, 1 նռնակ, 2 ական, ինքնաձիգի 1 պահունակ և տարբեր տրամաչափի 1608 փամփուշտ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter