HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ական` Հին Առափի եւ Նոր Առափի գյուղերը միացնող կամրջի տակ

Հուլիսի 6-ին, ժամը 14.25-ին Գյումրիի «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում քաղաքացի Ժ. Խալոյանի կողմից մարզի Հին Առափի եւ Նոր Առափի գյուղերը միացնող կամրջի տակ հայտնաբերվել է ականանետի ական: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ  պաշտպանության նախարարության օպերատիվ հերթապահները: Ժամը 14.35-ին դեպքի վայր են մեկնել` Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, ՀՀ ՊՆ սակրավորների խումբը, Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներ: Տեղում պարզվել է, որ զինամթերքը «ՌՊԳ-7» տիպի ական է: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը, ժամը 16.00-ին ականը տեղափոխել է Գյումրու կայազորի կրակադաշտ` ոչնչացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter