Ընկել է Չարենցավանի հարակից տարածքով անցնող ջրանցքը
Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Երեկ, ժամը 23.30-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքին հարակից տարածքով անցնող ջրանցքը մարդ է ընկել: Ժամը 23.35-ին դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզային ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հերթապահները եւ Երեւան-Հրազդան «Ոռոգում ջրառ» ՓԲԸ-ի տնօրենը:
Փրկարարների ուժերով որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրանցքի երկայնքով եւ ջրամբարի ափամերձ տարածքներում: Մինչեւ ժամը 03.30-ը ընթացած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ աշխատանքները վերսկսվել են այսօր առավոտյան` դեպի ջրանցք ջրի մուտքը փակելուց եւ ջրի մակարդակն իջեցնելուց հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել