HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Օմբուդսմենը որտեղի՞ց իմանա»

Արդեն փակված «Ազատամտություն» օրաթերթի լրագրող Լուսինե Կեսոյանը Մարդու իրավունքների պաշտպանին հարցրեց, թե ինչու նա չի արձագանքել, երբ իրենց թերթը ճնշումների արդյունքում փակվել է. «Ես Ձեզանից առաջին անգամ եմ լսում, որ դուք փակվել եք ճնշման պատճառով: Դուք ոչինչ չեք արել եւ հարցնում եք` ինչո՞ւ չգիտեիք, որ մեզ ճնշել են. օմբուդսմենը որտեղի՞ց իմանա»,- պատասխանեց Պաշտպանը: «Ոչ դուք եք հարցը բարձրացրել, ոչ ձեր կոլեգաներն են բարձրացրել, մենք էլ մտածել ենք` պարզապես որոշել եք փակվել»,- Պաշտպանի անտեղյակությունը զարմացրեց լրագրողին: Վերջինս նշեց, որ իրենք չեն բարձրացրել խնդիրը հենց հզոր ճնշումների արդյունքում: Արմեն Հարությունյանն էլ նշեց, որ գրեթե չի եղել այդպիսի դեպք, որ ճնշումների եւ բռնությունների ենթարկված լրագրողներն իրենց գրասենյակ չդիմեն, սակայն միշտ չէ, որ իրենք հաջողության են հասնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter