HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հացադուլ է հայտարարել

ՇՄ ԴԱՀԿ-ի ծառայության աշխատակիցները` կատարող Հրայր Պողոսյանի գլխավորությամբ, 02.07.2010թ. չունենալով իմ նկատմամբ կատարողական գործողություններ կատարելու  որևէ որոշում կամ կատարողական թերթիկ, ապօրինաբար, բռնի ու բիրտ ձևով խուժեցին իմ զբաղեցրած տարածքը, այնտեղից դուրս թափեցին ինձ պատկանող գույքը և զոդման սարքով կտրեցին իմ տան /բնակության վայրի/ ելումուտի աստիճանավանդակը, որի արդյունքում չորրորդ կարգի վթարավտանգ շենքը նորից կրեց մասնակի փլուզում, նորից վթարավտանգ պայմաններ ստեղծելով թե' մեր, թե' շենքի բնակիչների համար, որի մասին տեղեկացված են Գյումրու դատախազությունը և արտակարգ իրավիճակների վարչությունը: Այլ ելումուտի ճանապարհ բացելը անհնարին է, քանի որ շենքը վթարավտանգ է, մի քանի անգամ ենթարկվել է փլուզման և որևէ գործողություն կատարելը հնարավոր է պատճառ դառնա սոսկալի աղետի /շենքը ամբողջապես փլուզվի/: Բացի այդ, իմ բնակարանի շուրջբոլորը վաճառված է և  ունի տարբեր սեփականատերեր: ԱՐԴԵՆ 6 ՕՐ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ ԳՏՆՎՈւՄ Է ՀԱՐԿԱԴԻՐ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ  և ՀԱՐԿԱԴԻՐ ՍՈՎԱՄԱՀՈւԹՅԱՆ ՄԵՋ: Իրականում դատական վճիռ գոյություն ունի ամուսնուս` Գևորգ Հարությունյանի վերաբերյալ, որտեղ ոչ մի տեղ նշված չէ իմ անունը կամ ընտանիքին վերաբերելի որևէ տող, իսկ կատարողական թերթիկում նշված է միմիայն Գևորգ Հարությունյանը և որևէ խոսք խոսք չկա աստիճանավանդակի մասին: Ամուսինս բազում անգամներ դիմել է ՇՄ ԴԱՀԿ-ի պետին և Գյումրի քաղաքի դատախազին առ այն, որ ինքն այլևս կատարողական թերթիկում նշված տարածքին չի տիրապետում և տվյալ տարածքում գույք չունի: Տարածքը զբաղեցնում եմ ես` Սաթիկ Հարությունյանս և դուստրերս, իսկ գույքը պատկանում է ինձ: ԴԱՀԿ-ի աշխատակիցները, հաշվի չառնելով այդ ամենը և պարզաբանում չպահանջելով ՇՄ դատավոր Հայկանուշ Միքայելյանից, ապամոնտաժեցին աստիճանավանդակը, որի մասին կատարողական թերթիկում ընդհանրապես խոսք չկա: Ինձ և իմ ընտանիքին թողել են մեզ հատկացված երկրորդ հարկի բնակարանում առանց ելումուտի ճանապարհի, պատանդի կարգավիճակով: ԴԱՀԿ-ի աշխատակիցները, համարելով իրենց ամենակարող չլուծելով մեր ելումուտի ճանապարհի հարցը, մեր ընտանիքին մատնել են «հարկադիր» սովամահության: Ասեմ, որ նման տիպի գործողություններ կատարվել են ևս մեկ անգամ 12.03.2010թ., որի արդյունքում պետք է հարուցվեր քրեական գործ, քննչական բաժնի քննիչի կողմանակալ վերաբերմունքի շնորհիվ «ինչպես միշտ հանցակազմը նորից բացակայեց»: Նշեմ, որ դատավոր Հ. Միքայելյանը ամբողջ դատավարության ընթացքում /մոտ 5 ամիս/, ինձ և իմ երկու չափահաս աղջիկներին ոչ մի անգամ չի ընդգրկել դատավարության պրոցեսին և ձայնի իրավունք չենք ունեցել: Իսկ աղջիկներս ընդհանարպես չեն մասնակցել դատավարությանը` պատճառաբանելով, որ հայցը վերաբերելի է միայն Գ. Հարությունյանին և վճիռն էլ կայացվել է միայն Գ. Հարությունյանի անունով /առանց նշելու ընտանիք բառը/: Ես և ամուսինս ընդհանուր սեփականություն չունենք, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346 հոդվածի  3-րդ կետ «Պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար», ուստի ես պարտավորություն չեմ կրում կատարելու քաղաքացի Գևորգ Հարությունյանի նկատմամբ դատարանի որոշումների պահանջները: Դիմել եմ բոլոր իրավասու մարմիններին` ոստիկանություն, դատախազություն, արտակարգ իրավիճակների վարչություն,  սակայն ոչ մի արդյունք. այժմ մենք գտնվում ենք հարկադիր կալանքի մեջ, քանի որ վերոհիշյալ կառույցներին դիմելիս  հանդիպում ենք կոռուպցիայի պատին. քանի որ ամուսնուս նկատմամբ կատարված դատական վճիռը կայացվել է դատավոր Հ. Միքայելյանի կողմնակալ ու աչառու վերաբերմունքի շնորհիվ /վճիռը կայացվել Գյումրու կադաստրային վարչության կողմից տրված կեղծ ու շինծու տեղեկանքի շնորհիվ/: Այսօր ևս դիմել ենք բոլոր իրավասու մարմիններին և հանրապետական, և մարզային, և քաղաքային, սակայն ապարդյուն: Մի փոքր այս հարցով փորձեց զբաղվել նախագահի աշխատակազմը, որին տեղական չինովնիկները /որոնց աչքերը դեռ պսպղում են ստացած կաշառքից/  տվեցին ապակողմնորոշող տեղեկություն: Իսկ Գյումրու ոստիկանությանը ուղղված դիմումիս էլ խոստացել են պատասխանել 15 օր հետո: Այս ճարահատյալ վիճակում ես ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻ ՀԱՑԱԴՈւԼ /06.07.2010 ժամը 16-ից/:  Այս մասին տեղեկացվել է Շիրակի մարզի մարզպետարանը և առողջապահության վարչությունը: Գյումրի քաղաքի բնակիչ Ս ա թ ի կ Հարությունյանից ք.Գյումրի, փ. Գ. Նժդեհ, շ.7, թիվ 2 հանրակացաան /հեռ. 093 62 37 49 0312 3-13-86/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter