Գողության 70 դեպքից բացահայտվել է 35-ը
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 70 դեպքից բացահայտվել է 35-ը, մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից` 67-ը, կողոպուտի 9 դեպքից` 6-ը, իսկ խարդախության` 11 և խուլիգանության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության` 6 և կողոպուտի ու խուլիգանության մեկական դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 40-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել