
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` «Խոսքի ազատության իրավունքը ՀՀ-ում» արտահերթ զեկույցի համաձայն` լրագրողների նկատմամբ ճնշումները շատ դեպքերում ունեն քաղաքական ենթատեքստ: «Դրա ապացույցն այն է, որ ճնշումներն ու բռնությունները սաստկանում են հատկապես ընտրական գործընթացների ժամանակ: Լրագրողների իրավունքների խախտման դեպքերից շատերը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, այդպես էլ չեն բացահայտվել»,- հայտարարեց Պաշտպանը:
Զեկույցի եզրակացությունում արձանագրվել է, որ խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակը շատ մտահոգիչ է, եւ այն բարելավելու համար անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել կարճաժամկետ եւ երկրաժամկետ միջոցառումներ:
«Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել խոսքի ազատության եւ հատկապես լրատվության ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի ընդունման արդյունքում կնվազի խոսքի ազատության կայացմանը խոչընդոտող օրենսդրական դրույթների քանակը եւ կնախատեսվեն ոլորտի զրագացումը երաշխավորող լրացուցիչ դրույթներ:
Անհրաժեշտ է նաեւ իրականացնել համալիր միջոցառումներ` ուղղված հասարակական իրավագիտակցության բարձրացմանը, հանդուրժողականության սերմանմանը եւ այս ոլորտի արատավոր երեւույթների հաղթահարմանը»,- նշված է զեկույցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել