HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավաֆրիկյան վուվուզելը տարածվում է աշխարհով մեկ

Ռուսաստանից անանուն երկրպագուն ավստրիացի ոսկերչին պատվիրել է վուվուզել` 17 հազար եվրո արժողությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Վուվուզելի այս մոդելը զարդարված է սպիտակ ոսկիով եւ ադամանդներով: Բացառիկ երաժշտական գործիքը որպես նվեր է մատուցվելու բիզնես - գործընկերոջը Աշխարհի գավաթի` հուլիսի 11-ին կայանալիք եզրափակիչ խաղի ժամանակ: Վաճառված վուվուզելի լյուքս-մոդելի արժեքը տարբերվում է սովորականից գրեթե 3000 անգամ: Նշենք նաև, որ վուվուզելան Հարավային Աֆրիկայում Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի խորհրդանիշն է դարձել: «Դա մեր պատմության մի մասն է: Դրանք ծագում են եղջյուրներից, որոնցով դեռևս մեր նախնիները իրար էին կանչում: Հիմա դա երկրպագուների համար արտահայտման ձև է արդեն»,- ասել է Հարավային Աֆրիկայի Աշխարհի գավաթի կազմկոմիտեի ներկայացուցիչ Րիկ Մկոնդոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter